Օրվա ընթացքում իրադրությունը մնացել է լարված. Արցախի տեղեկատվական շտաբ
Monday, March 28, 2022Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել», - ասված է հաղորդագրությունում:
«Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր», - փոխանցում է Տեղեկատվական շտաբը՝ հորդորելով «բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին»:
https://www.azatutyun.am/a/31774920.html