Օտար երկրից փափաք դէպի սրբարանը։
Thursday, May 12, 20222 Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. Ե՜րբ կ՛գամ եւ նորա երեսի առաջին կ՛երեւամ։
3 Իմ արտասունքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը։
4 Ես այս բաները յիշում եւ իմ հոգին թափում եմ ինձանում. Որ բազմութեան հետ անց կենամ գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը։
5 Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կ՛գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։
6 Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. Սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր սարիցը։
7 Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ։
8 Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կ՛լինի. Աղօթքս դէպի կենաց Աստուածն է։
9 Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ի՞նչու մոռացար ինձ. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։
10 Իմ ոսկորները փշրուելիս իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք էլ են տալիս եւ ամեն օր ինձ ասում. Թէ Ո՞ւր է քո Աստուածը։
11 Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կ՛գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է։