Վերլուծաբանները նշել են, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչպես է փոխվել վերաբերմունքը Բայդենի օրոք
Wednesday, April 28, 2021Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալությունից հետո գրեթե 100 օրվա ընթացքում բարելավվել Է երկրների մեծ մասում: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որը հրապարակել Է Morning Consult ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրենց հետազոտության մեջ ընկերության աշխատակիցները հարցման են ենթարկել 14 երկների չափահաս բնակիչների, եւ դրանցից 12-ում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմուքը Բայդենի գալուց հետո փոխվել Է դեպի լավը, ամբողջությամբ վերցված ցուցանիշն աճել Է 9 տոկոսային կետով:
Ռուսաստանում, չնայած երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացմանը, ԱՄՆ-ի կերպարը Բայդենի վարչակազմի օրոք ՌԴ-ի բնակիչների մոտ փոքր-ինչ բարելավվել Է. հունվարի 20-ից ի վեր այն հարցվողների տոկոսն, ովքեր բարեհաճ են վերաբերվում Միացյալ Նահանգների նկատմամբ, 40 տոկոսից ավելացել Է մինչեւ 43 տոկոս:
ԱՄՆ-ի հասարակական ընկալման մեջ ամենաբացասական փոփոխությունները տեղի են ունեցել Չինաստանում, որտեղ Բայդենի վարչակազմի գալուց հետո երկրի նկատմամբ վերաբերմունքը վատթարացել Է 13 տոկոսային կետով: Ամբողջությամբ վերցված ՉԺՀ-ի բնակիչների 74 տոկոսն ԱՄՆ-ն ընկալում են բացասաբար, 9 տոկոսը որոշակի կարծիք չունի եւ սոսկ 17 տոկոսն Է դրական վերաբերվում երկրի նկատմամբ:
Հնդկաստանում ԱՄՆ-ի նկատմամբ լավ Է վերաբերվում հարցման մասնակիցների 79 տոկոսը, նրանք փոքր-ինչ ավելի լավ լոյալություն են ցուցաբերել, քան հենց ԱՄՆ-ի բնակիչները. իրենց երկրում փոփոխություններին դրականորեն Է վերաբերվում հարցման մասնակիցների 78 տոկոսը:
Հարցմանը, որը կատարվել Է ապրիլի 16-ից մինչեւ 25-ը, մասնակցություն Է ունեցել հետազոտության մեջ ընդգրկված յուրաքանչյուր երկրի առնվազն 1 100 բնակիչ: Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բայդենի պաշտոնակալությունը կայացավ հունվարի 20-ին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում նրա աշխատանքի հարյուրերորդ օրը համընկնում Է ապրիլի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1050610.html