Վարչապետի որդին կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար
Monday, October 5, 2020ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, կամավորագրվել է` առաջնագիծ մեկնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Աշոտ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել է Փաշինյանը:
Հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զինծառայությունից զորացրված տղաներին կոչ արեց ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել հայոց բանակին:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:
https://armenpress.am/arm/news/1030451.html