Վաշինգտոնի նահանգում եւս երեք մարդ Է մահացել կորոնավիրուսից
Tuesday, March 3, 2020ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մարտի 2-ին եւս երեք մարդ Է մահացել կորոնավիրուսից: Այդ մասին հայտնել Է Քինգի օկրուգի հանրային առողջապահության վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր մենք գրանցել ենք վարակման չորս նոր դեպք: Չորսից երկուսը մահացել են: Բացի այդ, մահացել Է ավելի վաղ հայտնաբերված վարակվածներից եւս մեկը»,- հայտնել Է վարչությունը Twitter-ում:
Ներկայում նահանգում կորոնավիրոււսով վարակվածների թիվը 14 Է, նրանցից հինգը մահացել են:
Ինչպես հայտնել Է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, ԱՄՆ-ի ամբողջ տարածքում վարակվածների թիվը հասել Է 91-ի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
https://armenpress.am/arm/news/1007036.html