Սուրբերի գեղեցիկ վիճակը և նորանց փրկուիլը մահից։ Դաւիթի Երգ
Friday, August 20, 20211 Պահիր ինձ, ով Աստուած, որովհետեւ քեզ եմ յուսացած։
2 Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. Բարիք չ՛ունիմ քեզանից ջոկ։
3 Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։
4 Կ՛շատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. Ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. Եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։
5 Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
6 Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։
7 Ես կ՛օրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. Եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ։
8 Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. Որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ։
9 Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. Եւ մարմինս էլ յուսով կ՛բնակուի։
10 Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։
11 Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։