Սերժ Թանկյանն առաջարկում է խնդրագրի միջոցով բոյկոտել Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում
Friday, July 2, 2021Աշխարհահռչակ ռոք երաժիշտ System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է change.org-ում ստեղծված խնդրագիրը. դրանով առաջարկվում է բոյկոտել հուլիսի 3-ին Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում։
«Չի կարելի թույլ տալ Ադրբեջանին ռազմական հանցագործություններ կատարել և այնուհետև միջազգային իրադարձություններ անցկացնել, կարծես ոչինչ չի եղել: Եվրո 2020-ի քառորդ եզրափակչի մարզադաշտը շատ քիչ հեռավորության վրա է գտնվում խայտառակ ռասիստական «Հաղթանակ» այգուց, որտեղ ցուցադրվում են զոհված հայ զինվորների սաղավարտներ և ռասիստական ծաղրանկարներ: Խնդրում ենք ստորագրել change.org խնդրագիրը»,- գրել է Թանկյանը։