Սան Դիեգոյի ռազմական բազայում կարանտինի տակ պահվող անձինք վերադառնում են տուն
Thursday, February 20, 2020Չինաստանից Կալիֆորնիայի Սան Դիեգո տեղափոխված 16Օ անձինք երկու շաբաթ կարանտինի տակ պահվելուց հետո ստացան տուն վերադառնալու իրավունք։ Երկար հետազոտություններից հետո որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
Ինչպես նրանք են ասում, իրենք իրենց այստեղ շատ հարմարավետ են զգացել։ Նույնիսկ խաղահրապարակներ են եղել երեխաների համար։ Տուն վերադառնալու ճանապարհին էլ նրանց մատուցվել է անվճար սնունդ, ինչպես նաեւ հատկացվել են օդանավերի անվճար տոմսեր՝ հետ տուն վերադառնալու համար։
Սան Դիեգո քաղաքն անցյալ շաբաթ էր այստեղ հայտարարել արտակարգ իրավիճակ, որի նպատակը կանխարգելիչ գործողություններ իրականացնելն էր։
Միացյալ Նահանգներում այս պահին կարանտինի տակ է գտնվում մոտ 5ՕՕ մարդ։ Նրանց հոգսերը հոգալու համար կառավարությունը տրամադրել է ռազմական 15 բազաներ, երկրի տարբեր նահանգներում։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Diamond Princess զբոսանավի ճապոնացի երկու ուղեւորներ մահացել են կովիդ 19 հիվանդությունից։ Երկուսն էլ 8Օ-ն անց անձինք են։ Նավում գտնվող անձանցից 634-ի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս։ Նրանց կեսի մոտ վիրուսը հիվանդության չի վերածվել, սակայն կարող է տարածվել մեկից մյուսը։ Այս տեղեկությունները ստացվեցին այն բանից հետո, երբ երկու շաբաթ կարանտինի տակ պահվելուց հետո ուղեւորներին ու անձնակազմի անդամներին թույլատրվեց դուրս գալ նավից։ Այժմ Հոնոկոնգի, Ավստրալիայի, Իսրայելի, Կանադայի ու եւս մի քանի այլ երկրների կառավարություններ աշխատանքներ են տանում իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
https://www.amerikayidzayn.com/a/5297016.html