Ջո Բայդընը շարունակում է բարձր պաշտոններում ընտրել կանանց ու ոչ սպիտակամորթ ամերիկացիներին
Tuesday, December 1, 2020ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընը եւ փոխնախագահի պաշտոնում նրա ընտրած Քամալա Հարիսը ներկա պահին գտնվում են տնտեսական հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակելու փուլում: Նրանք արդեն հայտարարել են, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջանեթ Ելենն ԱՄՆ-ի 231-ամյա պատմության մեջ կդառնա երկրի ֆինանսների առաջին կին նախարարը:
Նիիրա Թանդենին, որը ներկա պահին Ամերիկյան առաջընթաց վերլուծական կենտրոնի աշխատակից է, նշանակում է կառավարության կառավարման եւ բյուջետային հարցերով բաժնի տնօրեն: Սենատի կողմից հաստատման դեպքում նա այս պաշտոնում նույնպես կդառնա առաջին կին ղեկավարը:
Սեսիլիա Ռոուսը, որը մինչ այժմ եղել է Փրինսթոնի համալսարանի տնտեսական հարցերով պրոֆեսոր, կդառնա Սպիտակ տան Տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահ:
Ինչպես Բայդընն է ասել, կորոնավիրուսի դեմ պայքարի այս ընթացքում սա լինելու է այն թիմը, որը զբաղվելու է տնտեսական վերականգնման աշխատանքներով եւ որը պիտի կառուցի տնտեսություն, ինչիպիսին չի եղել նախկինում:
Իսկ համաճարակը ԱՄՆ-ին հասցրել է անասելի տնտեսական վնաս: Այստեղ ավելի քան 22 միլիոն մարդ է կորցրել աշխատանքը, իսկ ործազրկության նպաստներ ստանալու դիմումներն այս պահին էլ շարունակում են աճել:
Բայդընի նոր նշանակումները շեշտում են այն փաստը, որ նա մեծ ուշադրություն է դարձնում ժողովրդագրական լայն ուղեծրի վրա, ինչպես ինքն է ասում, ‘’ցույց տալու համար Ամերիկայի իրական դեմքը’’: Խոսքն այն մասին է, որ նշանակումների մի մեծ մասը կանայք են ու ոչ սպիտակամորթ անձինք: Իսկ սա մի հանգամանք է, որը մեծապես տարբերվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի կազմից, որտեղ հիմնական մասը սպիտակամորթ ամերիկացիներն են ու տղամարդիկ:
https://www.amerikayidzayn.com/a/5683193.html