ՊՆ-ն հայտարարում է Հայաստանում եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին
Friday, August 20, 2021Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է օգոստոսի 25-ից եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:
https://armenpress.am/arm/news/1061268.html