Պատերազմի ժամանակ աղօթք։ Երգողների գլխաւորին. Շուշան-էդութի վերայ.
Wednesday, August 10, 20221 Ով Աստուած, մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. Ետ դարձիր դէպի մեզ։
2 Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։
3 Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։
4 Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)
5 Որ քո սիրելիքն ապրին. Թող քո աջը փրկէ. Եւ լսիր ինձ։
6 Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կ՛ցնծամ, Սիւքէմը կ՛բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ՛չափեմ։
7 Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը։
8 Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կ՛գցեմ. ով Փղշտացիների երկիր. Ցնծա ինձ համար։
9 Ո՞վ կ՛տանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կ՛առաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։
10 Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
11 Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։
12 Մենք Աստուծով զօրութիւն կ՛գործենք. Եւ նա կոխ կ՛տայ մեր թշնամիներին։