Չար թշնամիներից ազատուելու համար աղօթք։ Դաւիթի (Սաղմոս)։
Monday, December 27, 2021Չար թշնամիներից ազատուելու համար աղօթք։ Դաւիթի (Սաղմոս)։
1 Հակառակիր, Տէր, ինձ հակառակողների հետ, եւ կռուիր ինձ հետ կռուողների հետ։
2 Վեր առ զէնքն ու վահանը, եւ վեր կաց ինձ օգնելու համար։
3 Հանիր գեղարդը եւ փակիր ճանապարհը իմ հալածողների դէմ. Ասիր իմ անձին՝ Քո փրկութիւնը ես եմ։
4 Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը որոնողները. թող յետ դառնան եւ ամօթ լինին ինձ դէմ չար խորհողները։
5 Նորանք քամիի առաջի մղեղի պէս լինին. Եւ Տիրոջը հրեշտակը հալածէ նորանց։
6 Նորանց ճանապարհը խաւար եւ գայթակղութիւն լինի. Եւ Տիրոջ հրեշտակը նեղէ նորանց։
7 Որովհետեւ զուր տեղը փոս՝ որոգայթ շինեցին ինձ բռնելու համար. Զուր տեղը հոր փորեցին իմ անձի համար։
8 Թող աւերում հասնէ նորան յանկարծակի. նորա լարած որոգայթը իրան բռնէ. Աւերումով նորա մէջ ընկնէ։
9 Բայց իմ անձը պիտի ցնծայ Տէրովը, եւ ուրախանայ նորա փրկութիւնովը։
10 Իմ ամեն ոսկորները պիտի ասեն. Տէր, ո՞վ է քեզ նման՝ որ փրկում ես խեղճին իրանից զօրաւորիցը, եւ տնանկին ու աղքատին իրան յափշտակողիցը։
11 Սուտ վկաներ են վեր կենում, իմ չ՛գիտացած բանը հարցնում են ինձանից։
12 Չար են հատուցանում ինձ բարիի տեղ՝ իմ անձն անժառանգ անելով։
13 Բայց ես քուրձ էի հագնում՝ նորանք հիւանդանալիս. Իմ անձը ծոմով չարչարում էի. Բայց իմ աղօթքը իմ ծոցն է դառնում։
14 Ես նորանց հետ վարվում էի ինչպէս իմ բարեկամի եւ իմ եղբօր հետ. Եւ տրտմութեամբ ցածանում էի իր մօր համար սուգ անողի նման։
15 Սակայն ես սխալուելիս՝ նորանք ուրախանում են եւ ժողովվում. Ժողովվում ինձ վերայ, որ խոցեն ինձ, եւ ես չ՛գիտէի. հայհոյում են եւ չեն դադարում։
16 Խնջոյքի նուաստ ծաղրածուների հետ իրանց ատամները կրճտացնում են ինձ վերայ։
17 Տէր, մինչեւ ե՞րբ ես մտիկ տալու. Ապրեցրու իմ անձը նորանց կորստիցը, իմ կեանքն՝ առիւծի կորիւններիցը։
18 Կ՛գոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կ՛փառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։
19 Թող չ՛ուրախանան ինձ վերայ զուր տեղը ինձ թշնամութիւն անողները, եւ աչքով չ՛անեն՝ ինձ առանց պատճառի ատողները։
20 Որովհետեւ նորանք խաղաղութիւն չեն խօսում. Բայց նենգաւոր բաներ են մտածում երկրի վերայ հանգիստ լինողների դէմ։
21 Եւ իրանց բերանը բաց են անում լայնարձակ ինձ վերայ եւ ասում. Վա՜հ վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան։
22 Դու տեսար, Տէր, լուռ մի կենար. Տէր, մի հեռանար ինձանից։
23 Զարթիր եւ վեր կաց՝ ինձ իրաւունք անելու համար, ով իմ Աստուած եւ իմ Տէր, ինձ դատաստան անելու համար։
24 Դատաստան արա ինձ քո արդարութեան պէս, ով Տէր՝ իմ Աստուած, եւ թող չ՛ուրախանան ինձ վերայ։
25 Թող չ՛ասեն իրանց սրտումը՝ Ո՜հ, մեր փափաքը կատարուեց. Թող չ՛ասեն՝ Մենք կուլ տուինք նորան։
26 Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ նեղութեան պատճառով ուրախացողները. Թող ամօթ եւ անարգանք հագնեն ինձ վերայ պարծենցողները.
27 Թող ցնծան եւ ուրախ լինին նորանք, որ հաւանում են իմ արդարութեանը, եւ միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի, որ կամենում է իր ծառայի խաղաղութիւնը։
28 Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը։