Ովքեր են Բերձորի միջանցքը արգելափակած ադրբեջանցիները. «Լուրերի» բացառիկ ուսումնասիրությունը
Thursday, January 26, 2023Լաչինի միջանցքի փակման ակցիան համակարգում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալությունը, որի գործունեությունը, իր հերթին, համակարգում է Ադրբեջանի Վերահսկող խորհուրդը, որը բաղկացած է 11 անդամից, որոնց նշանակում է Ադրբեջանի նախագահը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրերի» իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են 2022 թ. դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքը փակած որոշ ադրբեջանցիների պարզաբանված տվյալները, ինչպես նաև Ադրբեջանում գործող ոչ կառավարական ՀԿ-ների ցուցակը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նշված ճանապարհի փակման գործընթացին:
Ադրբեջանի վերահսկող խորհրդի 8 անդամ նշանակվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, իսկ 3-ը՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց թվից:
Ուսումնասիրվել են նաև վերոնշյալ ակցիայի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները:
Մասնակիցների գերակշիռ մասը լրագրողներ և հասարակական կազմակերպությունների անդամներ են, որոնց թվում են Բաքվի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
Վերջիններիս լուսանկարները վերցված են համացանցից (հիմնականում Facebook-ից), որոնց մի մասը կատարված է ակցիայի ժամանակ:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
https://armenpress.am/arm/news/1102653.html