Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի նոր ՇՄԱԳ-ի մասին եզրակացությունը
Wednesday, September 4, 2019ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Նախարարությունը մեզ ներկայացրել է նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ իր եզրակացությունների զեկույցը։ Հանձնարարել էինք, որ եզրակացություն տա, նախարարությունն այդ եզրակացությունն է ներկայացրել՝ տարբեր հիմնավորումներով, տարբեր հարցերի շուրջ է խոսել»,- ասաց նա։
https://armenpress.am/arm/news/986940.html