Նուբար Աֆեյանը խոսեց կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ պատվաստանյութի մշակման մասին
Thursday, April 1, 2021Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը աշխատանքներ տանում՝ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նուբար Աֆեյանն ասաց «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը:
Աֆեյանը հիշեցրեց, որ 2020-ի հունվարից Moderna-ն սկսել է զբաղվել պատվաստանյութի մշակմամբ, և դեկտեմբերին բոլոր անվտանգության ստուգումներն անցնելուց հետո սկսել է դրա մասսայական արտադրությունը, որից հետո պատվաստանյութը սկսել է կիրառվել ԱՄՆ-ում և այլ երկրներում, որոնք շատ ավելի վաղ փուլից էին դիմել, որ ստանան պատվաստանյութը:
«Մենք բավականին ուշադիր ենք նաև, թե ինչ վարքագիծ է դրսևորում վիրուսը, այն անընդհատ փոփոխվում է, շարունակում է վտանգ ներկայացնել մեզ համար: Վիրուսի շտամերը բավականի լուրջ փոփոխություններ են ունենում, մենք անընդհատ վիրուսի նոր տարբերակներ ենք գտնում»,-ասաց Աֆեյանը:
Նա նկատեց, որ նոր շտամերը ունենում են տարբեր ազդեցություն նրանց իմունային համակարգի վրա, ովքեր արդեն վարակվել են կամ նրանց իմունային համակարգի վրա, ովքեր պատվաստվել են:
«Այս շաբաթների ընթացքում մենք աշխատանքներ ենք տանում հարավաֆրիկյան շտամի դեմ նոր վակցինա մշակելու նպատակներով: Բնականաբար, մենք չգիտենք՝ մեր ընտրած ռազմավարությունը ճիշտ է, թե ոչ, մենք պետք է փորձենք հնարավորինս արագ ավարտել փորձարկումները, որպեսզի կարողանանք նաև հնարավորինս արագ վերջ դնել այս համավարակին»,-ասաց Աֆեյանը:
https://armenpress.am/arm/news/1047704.html