Նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ է վերադարձել ավելի քան 47 000 մարդ
Tuesday, January 5, 2021Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 188 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 47 475 մարդ։