Նենսի Փելոսին հրաժարվել է խոսել Հայաստան այցի մանրամասներից
Friday, September 16, 2022ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, լրագրողների հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախագահը հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին այցելելու է Հայաստան։ Այցի ընթացքում նրան ուղեկցելու է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ պատգամավոր Ջեքի Սփիերը, ով հայկական արմատներ ունի։
Նենսի Փելոսին հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել այցի հետ կապված՝ ասելով, որ Կոնգրեսի անդամները, ովքեր ճամփորդում են, «չեն սիրում լինել թիրախում»։ «Ամեն դեպքում, խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ցանկացած մարդու արժանապատվությունն ու արժեքը հարգելուն»,- ասել է Փելոսին։
https://armenpress.am/arm/news/1092752.html