Մենք գնահատում ենք գործընկերությունն ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ. ԱՄՆ դեսպանատուն
Thursday, July 8, 2021Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ: «Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միեւնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջեւ, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաեւ տոնում ենք այդ գործընկերությունը»,-նշված է հայտարարության մեջ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաև տեսուղերձով է հանդես եկել, որտեղ ընդգծել է Հայաստանի հետ ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունների կարևորությունը:
https://m.shamshyan.com/hy/article/2021/07/04/1190662/