Մեղքերի թողութեան երջանկութիւնը։ Դաւիթի Երգ։
Wednesday, December 8, 2021Մեղքերի թողութեան երջանկութիւնը։ Դաւիթի Երգ։
1 Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։
2 Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չ՛կայ նորա հոգիի մէջ։
3 Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։
4 Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. Իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)
5 Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ՛ծածկեցի. Ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. Եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)
6 Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կ՛անէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. Իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։
7 Դու ես իմ ապաստանը. Նեղութիւնից կ՛պահես ինձ. փրկութեան երգերով կ՛պատես ինձ։ (Սէլա։)
8 Իմաստուն կ՛անեմ քեզ, եւ կ՛սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. Կ՛խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ՛լինի։
9 Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չ՛ունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չ՛մօտենան քեզ։
10 Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կ՛պատէ նորան։
11 Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։