Մարսի վրա Perseverance-ի առաջին տեսագրությունն ու առաջին ձայնագրությունը
Tuesday, February 23, 2021Տիեզերքն ուսումնասիրող ամերիկյան գործակալությունը` ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարս մոլորակի վրա Perseverance մարսագնացի կողմից կատարված առաջին տեսագրությունը: Երեք րոպե տեւողությամբ տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է այն վայրէջք իրականացնում կարմիր մոլորակի վրա: Երեւում են, թե ինչպես է հրթիռի ռեակտիվ շարժիչից փչող քամին փչում ավազի շերտն ու ինչպես են մի կողմ նետվում ավազի փոշին ու փոքր մի քանի ժայռաբեկորներ:
Յոթ րոպե տեւած վայրէջքը, որն իրականացվում էր հենց սարքի ավտոմատացված համակարգի միջոցով, առանց երկրից միջամտության, ՆԱՍԱ-ն անվանել է ‘’սարսափի յոթ րոպեները’’, քանի որ այդ յոթ րոպեների ընթացքում մի փոքր անճշտության պատճառով կարող էր կործանվել տարիների աշխատանքի արդյունքը եւ կորել մի քանի միլիարդ դոլարը:
Վեցանիվ սարքը իջել է ժայռերից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնող մի հարթավայրում:
Perseverance-ը մինչե այստեղ հասնելն անցել էր 472 միլիոն կիլոմետր տարածք, գրանցելով ժամում 19 հազար կիլոմետր արագություն:
Առաքելության նպատակն է պարզել, թե արդյոք Մարսի վրա միլիոնավոր տարիներ առաջ գոյություն է ունեցել կյանքի ինչ որ ձեւ, եթե նույնիսկ այն եղել է մանրէների տեսքով: Աստաղեգտներին միշտ է հուզել այն հարցը, թե արդյո՞ք մենք այս տիեզերքում միայնակ ենք, թե կարող են լինել այլ օրգանիզմներ այլուր:
Ի դեպ, Perseverance-ը նաեւ երկիր է ուղարկել Մարսի վրա իր կողմից կատարված առաջին ձայնագրությունը: Սարքի վրա ամրացված ձայնագրիչներից մեկը արձանագրել է Մարսի լռությունն ու իրենից իսկ դուրս եկող մեխանիկական ձայնը:
https://www.amerikayidzayn.com/a/5789870.html