Մարալի խրթին ճանապարհը դեպի ազատություն
Thursday, March 11, 2021Չորս ամիս առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերին, Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հրադադարի մասին հայտարարությունից հետո դադարեցվեց ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի: Նույն օրը, Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարվեցին խաղաղ բնակիչներ Մարալ Նաջարյանն ու Վիգեն Եվլճեջյանը, ովքեր իրենց պատկանող գույքը վերցնելու համար Վիգենի մեքենայով Երեւանից մեկնեցին Բերձորով դեպի Շուշի։
Մարալի գույքը գտնվում էր Բերձորի հյուրանոցում, իսկ Վիգենինը՝ Շուշիի իր բնակարանում։ Ցավոք, վերջիններիս հենց իրենց իսկ մեքենայում նախքան ռուս խաղաղապահների տեղակայվելը Արցախում ադրբեջանական զինուժի կողմից գերեվարեցին Բերձորիև Շուշիի միջև ընկած հատվածում։ Լիբանանում տնտեսական ճգնաժամից և քաղաքական անկայուն վիճակից ելնելով, ի պատասխան ՀՀ կառավարության Արցախում բնակվելու կոչին, լիբանանահայերից շատերը ցանկացան տեղափոխվել հայրենիք։ Մարալը 5 տարի առաջ ստացել էր ՀՀ քաղաքացիություն և կանոնավոր ճանապարհորդում էր Երևան և Բեյրութ ՝ ակնկալելով բիզնես սկսել, իսկ հետո բերել իր երկու չափահաս երեխաներին:
2021-ի հունվարի 28-ին Մարալին և հայ ռազմագերիներին ազատարձակելու համար բրիտանահայ մարդասիրական խումբը սկսեց ստորագրահավաք-արշավ՝ դրանք ուղարկելով ՄԱԿ-ին, ԵԽ-ին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ստորագրահավաքը տարածվեց աշխարհով մեկ և շուրջ 20.000 ստորագրություն հավաքվեց: Լիբանանի պաշտոնյաների, այդ թվում` հայտնի հայ հասարակական գործչի և լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունու միջամտությունից հետո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ի վերջո, իրավունք ստացավ այցելել Մարալին և Վիգենին Բաքվի մոտ գտնվող բանտում։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար էր, երկու պատանդները իրենց ընտանիքներին հակիրճ, ձեռագիր նամակներ փոխանցեցին Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի աշխատակիցների միջոցով ` պարզապես նշելով, որ նրանք լավ են, բայց չգիտեն, թե երբ են ազատարձակվելու: Երկու գերեվարվածների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվել մինչև 2021 թվականի մարտի 10-ը:
Չնայած ամբողջ գործողությունը գաղտնի էր, Բեյրութի միջազգային օդանավակայանում Մարալին իր երկու երեխաներ, եղբայրների ու քույրերի իրենց մեծ ընտանիքների հետ միասին սպասում էին LBC -ի լրագրողները: Ժամանելուն պես արցունքը աչքերում Մարալը գրկեց իր ավագ քրոջը՝ Սոսիին, ով տեղի հիվանդանոցում բուժքույր էր: «Ես աշխատում էի, երբ այսօր առավոտյան ստացա հեռախոսազանգը և անմիջապես վայր ընկա հատակին: Ես դեռ չեմ կարող հավատալ այն ամենին, ինչ տեղի է ունեցել այսօր»:
Իր հարցազրույցում Մարալը նշեց, որ իրեն լավ են վերաբերվել, բայց իրեն առանձնացրել են մյուսներից և երբեք թույլ չեն տվել դուրս գալ իր խցից: Այնուամենայնիվ, ընտանիքն ասաց, որ Մարալը կարծես թե ուժասպառ է եղել և ծերացել է վերջին չորս ամիսների ընթացքում: Գերեվարությունից ի վեր Մարալը կապ չի ունեցել Վիգենի հետ և գաղափար չի ունեցել նրա գտնվելու վայրի մասին: Մարալը առնվազն երկու հարյուր հայ ռազմագերիներից մեկն էր, որոնք մինչ օրս անօրինական պահվում էին Ադրբեջանի ռեժիմի կողմից: Նրանց մեջ կան մի քանի կանայք, և լիբանանահայ Մարալի ընկերը՝ Վիգենը, ով հինգ տարի է, ինչ ՀՀ քաղաքացիություն ունի, և Հայաստանում հաստատվել էր 2019 թվականից ու սեպտեմբերի 27-ի կործանարար պատերազմից մի քանի օր առաջ երազում էր նոր կյանք սկսել Շուշիում։
https://armenpress.am/arm/news/1045779.html