Մահացավ նոր կորոնավիրուսը հայտնաբերած չինացի 34-ամյա բժիշկը
Thursday, February 6, 2020Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում 675 միլիոն դոլար հատկացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար, երբ միայն Չինաստանում արդեն գրանցվել է հիվանդության 28 հազար դեպք։
Վարակվածներից 33ՕՕ-ի մոտ հիվանդությունը շատ ծանր է։ Մինչ այժն ապաքինվել է միայն 982 մարդ։ Հինվանդությունը շարունակում է տարածվել Չինաստանից դուրս։ Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի տակ է առնվել 37ՕՕ ուղեւոր ու աշխատակազմ ունեցող մի զբոսանավ, որտեղ հիվանդության վիրուս է հայտնաբերվել 1Օ անձանց մոտ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ են ժամանում այլ երկրներից տարհանված հարյուրավոր անձինք։ Նրանք այստեղ ռազմական բազաներում կարանտինի տակ են պահվում երկու շաբաթ։
Ինչպես Կոնգրեսում ելույթ ունենալով՝ Ջոնս Հոփքինզի համալսարանի առողջապահության անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ջենիֆեր Նուզոն ասաց չորեքշաբթի օրը, հիվանդությունն այնքան արագ ու այնքան լուռ է տարածվում, որ դժվարանում են պարզել, թե որ երկրներից է ամենաշատը հարկավոր պաշտպանվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսն էլ միջազգային համայնքին է դիմում այս հիվանդության դեմ պայքարում ավելին անելու կոչով։ Նրա խոսքերով, կազմակերպությունը սկսում է ռազմավարական մի ծրագիր, որի նպատակն է տարբեր երկրների օգնել կանխելու, հայտնաբերելու ու ախտորոշելու համար հիվանդությունը։ Ծրագրի իրագործման համար նախատեսված 675 միլիոն դոլարը կհատկացվի եկող երեք ամիսների ընթացքում։
Ամենատխուր նորությունը. 34-ամյա չինացի այն բժիշկը, որն առաջինն էր հայտնաբերել նոր կորոնավիրուսը ու բարձրաձայնել, որից հետո ոստիկանությունը, իշխանությունների հրահանգով, նրան հորդորել էր լռել, Չինաստանում այսօր միացավ այն 56Օ անձանց, ում կյանքը զոհ գնաց այս հիվանդությանը։
https://www.amerikayidzayn.com/a/5276693.html