Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Monday, November 14, 2022Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է «Արմենպրես»-ը։
Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատը, Մակրոնը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով:
Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
https://hy.armradio.am/2022/11/14/%d5%b4%d5%a1%d5%af%d6%80%d5%b8%d5%b6%d5%a8-%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%af%d5%b8%d6%86%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a3%d5%a1%d5%a3%d5%a1%d5%a9%d5%b6%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%ab/