Հռոմի պապը կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը
Monday, October 16, 2023Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։
«Իմ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում չի թուլացել։ Բացի փախստականների մարդասիրական ծանր իրավիճակից, ես կցանկանայի հատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզն ավարտելուց հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Հուսով եմ, որ․․․ դրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղական մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրելը՝ չնայած տարաձայնություններին», - ասել է պոնտիֆիկոսը:
Հոկտեմբերի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչ էր արել՝ հումանիտար ճգնաժամին վերջ դնելու պայմանավորվածության հույս հայտնելով։ Հոկտեմբերի վերջին պոնտիֆիկոսն արդեն կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։ Այնուհետև, ըստ նրա, այս տարածաշրջանում վատթարացավ առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը։