ՀՀ ՔԿ-ն պարզում է Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցածը. ադրբեջանցիները նրան բռնի տեղափոխել էին Նախիջևան և վերադարձրել
Thursday, July 14, 2022ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական ու վարութային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ով, ըստ իր եղբոր 2022թ. հունիսի 6-ի ահազանգի, տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Նախաքննությունը շարունակվում է:
https://armenpress.am/arm/news/1088287.html