ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Thursday, February 25, 2021ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանում ընթացող քաղաքական ճգնաժամի վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
''Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։
Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին'':
https://www.amerikayidzayn.com/a/5792425.html