Հառաչում է նեղութեան ժամանակ և յիշում Աստուծոյ ողորմութիւնները։ Երգողների գլխաւորին. Իդիթունի վերայ. Ասափի Սաղմոս։
Friday, February 17, 20231 Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. Եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կ՛լսէ ինձ։
2 Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. Իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. Իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։
3 Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. Միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)
4 Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. Խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։
5 Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։
6 Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։
7 Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կ՛գցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։
8 Մի՞թէ յաւիտեան կ՛վերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կ՛պակասի՞ ազգից մինչեւ ազգ։
9 Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. Մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)
10 Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. Փոխելը Բարձրելոյն
12 Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։
13 Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։
14 Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։
15 Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)
16 Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. Եւ անդունդները սարսափեցան։
17 Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին։
18 Քո որոտմունքի գոռոցը երկնքի պտոյտներումն՝՝ էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց։
19 Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չ՛յայտնուեցան։
20 Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։