Հայրենիքի պաշտպանության մարտում զոհված սպա Արմեն Կարապետյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր
Tuesday, September 20, 2022Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում է հուղարկավորվել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ադրբեջանական 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված Հայոց բանակի սպա Արմեն Կարապետյանը։
Արմենի մեջ այնքան մեծ էր Հայոց բանակում ծառայելու ցանկությունը, որ 2020 թվականի հունիսին, որպես ենթասպա, ծառայության է անցնում Քարվաճառի զորամասում: 44-օրյա պատերազմի առաջին օրից մինչեւ ավարտը քաջաբար կռվել է Արմենը, արժանացել «Զորավար Անդրանիկ» կրծքանշանի եւ պատվոգրերի: 2021 թվականին ստացել է լեյտենանտի կոչում եւ վարել դասակի հրամանատարի պաշտոն: 2022 թվականի հուլիսից ստանձնել է վաշտի հրամանատարի պաշտոն: Արմենն ուներ «Ավագ հետախույզ» կոչում: Ամուսնացած էր ընդամենը 8 ամիս: Փրկելով իր վաշտի տղաների կյանքը՝ ցավոք, նա դարձավ թշնամու անօդաչուի հարվածի զոհը: Նրա մահը կսկիծ ու ցավ է պատճառել ողջ գյուղին։ Սակայն Արմենը միաժամանակ մեր, մեր սերունդների պարծանքն ու հպարտությունն է։ Ինչպես տեսնում եք, թշնամին մեզանից խլում է մեր հայրենասեր, քաջ ու խելացի տղաներին, ովքեր մարմնավորում էին հայրենի հողի ուժը, գեղեցկությունը եւ հավերժությունը։ Արմենն ու նրա մարտական ընկերները հավերժ էլ կմնան մեր սրտերում։