Հայտնի է գերիների մոտավոր թիվը, կան նաև կասկածելի դեպքեր
Tuesday, February 16, 2021Հայաստանցի իրավապաշտպանների հաշվարկներով Ադրբեջանի կողմից հայերի գերեվարման հաստատված դեպքերը շուրջ 200-ն են, կան նաև կասկածելի գերեվարման դեպքեր, որոնք մոտ 100-ի են հասնում։
Այս մասին Factor.am-ի հետ հարցազրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ։
— Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն հանդիպումներ է ունեցել Կապանի Շիկահող և Սրաշեն գյուղերում. տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից:
Քննարկվել են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր։
— Կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը։
— Այս տարի Հայաստանում մահերի թիվը շուրջ 9000-ով ավելի է նախորդ տարվա ընթացքում գրանցված մահերի թվի համեմատ։
Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայությունից։ Եթե 2019 թվականի ընթացքում մահացել է 26 186 մարդ, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 35 371: