Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակ՝ Բայդենին
Tuesday, March 9, 2021ԱՄՆ Սենատոր Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին:
Նամակը սկսվում է հետևյալ ուղերձով. "Մենք այսօր գրում ենք, որպեսզի հորդորենք ձեզ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտությունը: Նախկինում դուք ճանաչել եք Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, այդ թվում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձեր հայտարարության մեջ` 2020-ի քարոզարշավի ընթացքում: Մենք ձեզ կոչ ենք անում դա անել կրկին որպես Նախագահ՝ հաստատելու, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը":
Նամակի վերջում նախագահին կոչ է արվում՝ պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է, խախտելով դա չարած նախկին նախագահների օրինակը:
https://www.amerikayidzayn.com/a/5807405.html