Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է
Monday, April 11, 2022ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ օրինագծին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ կոնգրեսականներ Բարբարա Լին, Ջեյմս ՄաքԳովերնը, Ջեքի Սփեյերը, Ջիմի Գոմեսը:
Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը Կոնգրեսում ներկայացրել են ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը: Օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։
https://armenpress.am/arm/news/1080327.html