Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ Կոնգրեսում ներկայացված օրինագծի աջակից կոնգրեսականների թիվն ավելացել է
Wednesday, May 4, 2022ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրված Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 60-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների, ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Կրթական ծրագրերը պետք է անդրադառնան 1915-1923 թվականների ընթացքում օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը։
https://armenpress.am/arm/news/1082419.html