Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 540 զինվորականի
Friday, October 2, 2020Հոկտեմբերի 2-ին, ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 540 զինվորականի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև 45 միավոր զրահատեխնիկայի, 6 ինքնաթիռի, որոնցից մեծ մասն օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռի և 6 ԱԹՍ-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են:
https://armenpress.am/arm/news/1030049.html