Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 78-ի
Tuesday, March 17, 2020Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 6 հաստատված դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78-ն է»,- ասաց Թորոսյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
https://armenpress.am/arm/news/1009014.html