Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին
Monday, February 27, 2023Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոգեկոչել է 1988 թվականին Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը:
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Սումգայիթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
https://armenpress.am/arm/news/1105073.html