Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ընդգծում է խաղաղության հասնելու ձգտումը. ԱՄՆ պետդեպ
Tuesday, November 8, 2022Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ԱՄՆ-ում կայացած հանդիպումն ընդգծում է երկու երկրների՝ ինտենսիվ երկխոսության միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է ԱՄՆ Պետդեպի լրատվական ծառայությունը։
Ըստ՝ հրապարակման՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում խաղաղ հարավկովկասյան տարածաշրջանին աջակցելուն։
Նոյեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ԱՄՆ նախագահի հյուրընկալությունների տանը՝ Blair House–ում:
https://armenpress.am/arm/news/1096738.html