Հայաստանը նշում է Անկախության օրը
Wednesday, September 21, 2022Հայաստանը նշում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Կառավարությունը Ադրբեջանի ներխուժման հետևանքով սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից հետո չեղարկել է տոնական միջոցառումները:
Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական- քաղաքական գործիչներ:
https://www.azatutyun.am/a/32043991.html