Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում
Thursday, January 21, 2021Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի գիտական խումբը ներգրավված է եվրոպական աստղագիտական ծրագրերից մեկում, որի նպատակն է մեծ ճշգրտությամբ ստուգել ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքները: Աշխատանքի արդյունքները անդրադառնում են GPS, ռուսական «Գլոնաս», եվրոպական «Գալիլեո» համակարգերի աշխատանքի վրա, այսինքն՝ ունեն կիրառական, կոմերցիոն նշանակություն: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Վահագն Գուրզադյանը, ով այդ ծրագրի ղեկավար խորհրդի անդամ է, «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ հիմա պատրաստում են նոր արբանյակ:
«Նոր արբանյակից ստացված արդյունքների ճշգրտությունը կլինի ավելի մեծ: Ասեմ, որ միջազգային համագործակցությունը մեզ համար հիմնական է: Այն նշաձողը, որը դրված է մեր հետազոտություններում, մի կողմից անդրադառնում է գիտական հոդվածներում, որոնք տեղ են գտնում ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում, մյուս կողմից աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությունում: Մենք աշխատում ենք այս նշաձողը պահպանել»,-ասաց Վահագն Գուրզադյանը:
https://armenpress.am/arm/news/1040980.html