Հակառակորդի գնդակից Արցախում է զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը կայուն ծանր է
Tuesday, February 15, 2022Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները փետրվարի 15-ի ժամը 16:15-ի սահմաններում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենի գնդակից վիրավորվել է ԱՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ըստ աղբյուրի՝ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
https://armenpress.am/arm/news/1075651.html