Կորոնավիրուսն ԱՄՆ-ում տարածվում է երիտասարդների շրջանում
Friday, April 9, 2021ԱՄՆ-ում կորոնավիրուսի ալիքը տարածվել է սկսել ավելի երիտասարդների շրջանում: Դա նկատելի է երիտասարդական կենտրոններում ու հիվանդանոցներում:
Ինչպես Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին է ասում, ‘’Երկրի տարբեր հատվածներից ստանում ենք տեղեկություններ երիտասարդական խմբերի շրջանում տարածվող վիրուսի մասին: Հիվանդանոցներում նկատելիորեն մեծացել են երեսունից քառասուն տարեկան հիվանդների թվերը’’: Նրա խոսքերով, դա տեղի է ունենում այն պահին, երբ աճում է SARS-CoV-2 տարատեսակի տարածումը:
Սուր վարակիչ B.1.1.7 տարատեսակը, որը սկսվել է Մեծ Բրիտանիայից, այժմ ամենատարածված տարատեսակն է ԱՄՆ-ի տարածքում, որը ցույց է տալիս ավելի երիտասարդների շրջանում տարածվելու հատկություն: Այդ պատճառով Վալենսկին կոչ է անում երիտասարդներին խուսափել երիտասարդական մարզական կենտրոններ այցելելուց, որտեղ չեն հարգում երկու մետր հեռավորություն պահպանելու մասին կանոնները:
Բայդենի վարչակազմը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե դաշնային կառավարության կողմից որակավորում ստացած առողջապահական բոլոր կենտրոններն են արդեն ստանում պատվաստանյութեր:
Սակայն ամենամեծ թվով վարակվածության դեպքերը շարունակում են ամենաբարձր ցուցանիշն ունենալ Միացյալ Նահանգներում: Այստեղ մինչ այժմ հաստատվել է հիվանդության մոտ 31 միլիոն դեպք: Այստեղ մահացել է մոտ 560 հազար մարդ:
Ինչպես Սպիտակ ներկայացուցիչն է ասում, պատվաստումներն այս պահին ընթանում են ավելի մեծ արագությամբ, քան նախատեսված էր: Արդեն ավելի քան 108 միլիոն ամերիկացի է ստացել պատվաստումների առնվազն առաջին ներարկումը:
https://www.amerikayidzayn.com/a/5847119.html