Կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի թիվը 1111 է, մահերի թիվը՝ 17. ՀՀ ԱՆ
Wednesday, April 15, 2020«Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 1111 Բուժվածներ – 297 Փաստացի բուժվողներ – 797 Ընդհանուր թեստեր – 9095 Մահվան ելքեր – 17»,- տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։ Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ»,- ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
https://factor.am/240910.html