Կորոնավիրուսի վարակի գլոբալ պատկերը
Monday, March 30, 2020Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 600 հազարը, իսկ մահացվածների թիվն ավելի քան 30 հազար է: Համաճարակը տարածված է շուրջ 202 երկրներում, որի մասին տեղեկացնում է ԱՀԿ-ն
Եվրոպան շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոններից մեկը : Ընդհանուր մահացածների թիվն անցել է այստեղ 20 հազարը: Կորոնավիրուսով հիվանդ է ավելի քան 350 հազար մարդ:
Իտալիայում զոհերի թիվն անցել է 11 հազարը, իսկ վարակվածներինը կազմում է ավելի քան 100 հազար մարդ: Նրանց մեծ մասը բուժումն անցնում են տանը մեկուսացված, իսկ մոտ 30 հազար մարդ գտնվում է հիվանդանոցներում:
Եվրոպայում համաճարակի մյուս կենտրոններից է Իսպանիան: Մահացածների թիվն անցել է 6500-ը, այն դեպքում , երբ առաջին մահն արձանագրվել էր մարտի 3-ին: Իսպանիայում այս պահին կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը մոտ 80 հազար է:
Երկրում ամենաշատ վարակված շրջաններից է Մադրիդ մայրաքաղաքը, ուր արձանագրվել է ընդհանուր թվի զոհերի շուրջ 50 տոկոսը: Իսպանիայի կառավարությունը կանգնեցրել է երկրում ոչ կարևոր տնտեսական ակտիվությունը, իսկ այդ ոլորտների աշխատակիցներն ուղարկվել են վճարովի արձակուրդի:
Եվրոպայի մեկ այլ երկրում՝ Ֆրանսիայում, ևս աճում է վարակված մարդկանց թիվը: Ընդհանուր հիվանդների քանակն անցել է 40 հազարը, իսկ մահացել է կորոնավիրուսից ավելի քան 2600 մարդ: Երկրի հիվանդանոցներն ունեն 10 հազար մահճակալ: Կառավարությունը ծրագրում է ավելացնել ևս 14500 հիվանդանոցային մահճակալ:
Եվրոպական այլ երկրներում ՝ Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Լիխտեյնշտեյնում և այլուր իրավիճակը ևս ծանր է: Գրանցվում է հիվանդների ու մահացածների թվի աճ: Շվեյցարիան հայտարարել է կորոնավիրուսի պատճառով Իտալիայի հետ երկաթուղային կապի ժամանակավոր դադարեցման մասին:
Միացյալ Նահանգները հիվանդների քանակով առաջին տեղում է: Այստեղ համաճարակից հիվանդացել է արդեն ավելի քան 150 հազար մարդ: Վերջին տվյալներով զոհերի թիվը մոտենում է 3 հազարին: Նյու Յորք քաղաքը հանդիսանում է համաճարակի էպիկենտրոնը: Հիվանդների մոտ կեսը հաշվառված է Նյու Յորքում:
Իսկ Հայաստանում այս պահին իշանությունները հաղորդում են ավելի քան 480 հիվանդության դեպքերի մասին: Մահացել է 3 մարդ: Հայաստանում գրանցված հիվանդների թիվն ամենամեծն է Հարավային Կովկասում: համեմատած Վրաստանում և Ադրբեջանում գրանցված պաշտոնական տվյալների հետ: Վրաստանում հիվանդների թիվն անցել է 90, իսկ զոհեր չկան: Ադբեջանում մահացել է 4 մարդ, իսկ ընդհանուր հիվանդների թիվն անցել է 200-ը:
https://www.amerikayidzayn.com/a/5352351.html