Կորոնավիրուսի վախից ոմանք ապրում են բունկերներում
Monday, May 18, 2020Մարդկանց մի շերտ այսօր ամենաշատը մտածում է մեկուսացման մասին այնպես, ինչպես կմտածեին միջուկային հարձակման ժամանակ ֆանտաստիկ կինոֆիլմերում: Այս խմբի մարդիկ իրենց այսօր ապահով են զգում միայն բունկերներ ունենալու դեպքում:
Մերին ու Թոմը նրանցից երկուսն են, որոնք գնել են բունկեր Հարավային Դաքոթա նահանգում: Նախկին ռազմական բազան այսօր վերածվել է մասնավոր բունկերների թաղամասի: Եթե երկու տարի առաջ այստեղ գտնվող 575 բունկերները դատարկ էին, այսօր այլեւս ազատ կացարան չկա: Թոմն ու Մերին, երբ սկսվեց կորոնավիրուսի տարածումը, ժամանակ չկորցրին եւ, Ջորջիայում իրենց տունը վաճառելուց հետո, արագ գնեցին այս բունկերներից մեկը: Սակայն մինչեւ իրենց բունկերի կառուցումը, նրանք ստիպված են որոշ ժամանակ բնակվել տնակ ավտոմեքենայում:
Նրանց անհանգստացնում է տարիքային վտանգավոր գուտում գտնվելու հանգամանքը: ‘’Այդ պատճառով որոշեցինք չորսմիլիոինանոց քաղաքից տեղափոխվել մի քանի հարյուր մարդկանց շրջապատ’’, ասում են նրանք:
Բունկերների վաճառքով զբաղվող Ռոբերտ Վիսինոն ասում է, որ վաճառքն ավելացել է 400 տոկոսով: Նման իրավիճակ է նաեւ Թեքսասում: Այստեղ բունկերների վաճառքով զբաղվող Ռոն Հուբերտի խոսքերով, մարդիկ միայն կորոնավիրուսից չէ, որ ուզում են պաշտպանվել: ‘’Ոմանց մոտ կա խուճապ, քանի որ կարծում են, թե վիրուսը միայն դեռ սկիզբն է’’, ասում է նա:
Մարդաբան Չադ Հադըլստոնի խոսքերով էլ, բունկերները մարդկանց վստահություն են ներշնչում, սակայն բունկերը չէ, որ պիտի մարդկանց պաշտպանի վիրուսից, ասում է նա:
Ինչ վերաբերում է Թոմին ու Մերիին, նրանք պատրաստվում են այստեղ հրավիրել նաեւ իրենց դստերն ու թոռներին:
https://www.amerikayidzayn.com/a/5424848.html