Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն կսահմանվի
Monday, February 3, 2020Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Միացյալ Նահանգներում սահմանվելու է արտակարգ դրություն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարը։
Նշենք, որ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվն արդեն հասել է 259-ի: Վարակվածներինը ընդհանուր թիվն էլ գերազանցել է 11 հազարը: Հիվանդ քաղաքացիներից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, 243-ը դուրս են գրվել հիվանադանոցից։
Այսպիսով, կարգելվի այն օտարերկրացիների մուտքը Միացյալ Նահանգներ, ովքեր Չինաստանի տարածքում են եղել 14 օր առաջ կամ այդ ընթացքում: Արտակարգ դրության ռեժիմը կգործի կիրակի օրվանից:
https://m.shamshyan.com/hy/article/2020/02/01/1146375/