Կորոնավիրուսի բռնկումը առայժմ չի վերաճել համավարակի. ԱՀԿ
Tuesday, February 4, 2020 Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը առայժմ չի վերաճել համավարակի: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ունենք համաճարակ՝ տարածման բազմաթիվ օջախներով»,-ասել Է ԱՀԿ-ի համավարակային եւ Էնդեմիկ հիվանդությունների դեպարտամենտի տնօրեն Սիլվի Բրիանը մամուլի ասուլիսի ընթացքում: Նա հավելել Է, որ ներկայում Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր են գրանցվել 23 երկրում:
Համավարակ Է համարվում խիստ ընդգրկուն համաճարակը, որը տարածվում Է համաշխարհային մասշտաբով: Մասնավորապես, ԱՀԿ-ն համավարակ Էր հայտարարել 2009 թվականին H1N1 գրիպի տարածման կապակցությամբ, որը նաեւ անվանում են «խոզագրիպ»:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ երկրում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել Է ավելի քան 20,4 հազար, մահաբեր վախճանների թիվն ավելացել Է մինչեւ 425: Հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել Է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում Է կարանտինում: Ախտահարվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում 414 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որը կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնն Է:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտարարել Է, որ երկրում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում Է 2,1 տոկոս:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Չինաստանում բռնկած հիվանդության կապակցությամբ հրապարակելով առավել հրատապ հարցերն ու պատասխանները, պարզաբանել Է, որ բժշկական դիմակները չեն պաշտպանում 2019-nCoV կորոնավիրուսից, սակայն դրանք ունակ են նվազեցնելու վարակման ռիսկը: «Բժշկական դիմակ կրելը կարող Է օգնել սահմանափակելու շնչուղիների հիվանդությունը: Սակայն սոսկ դիմակի օգտագործումը վարակից պաշտպանություն չի երաշխավորում եւ պետք Է զուգակցվի մյուս նախազգուշական միջոցների հետ, ներառյալ ձեռքերի հիգիենան եւ շնչուղիների հիգիենան»,- արձանագրել Է ԱՀԿ-ն: «Շնչուղիների հիգիենա» ասելով կազմակերպության փորձագետները նկատի ունեն «1 մետրից ոչ պակաս հեռավորություն» պահպանելը «իր եւ մյուս մարդկանց միջեւ»:
ԱՀԿ-ն խորհուրդ Է տվել դիմակն օգտագործել «ռացիոնալ» կերպով՝ խուսափելու համար «արժեքավոր միջոցների անհարկի ծախսումից»: Խորհուրդ Է տրվում այն կրել միայն այն դեպքերում, երբ առկա են շնչուղիների ախտանիշներ (հազ կամ փռշտոց), որոնք թույլ են տալիս կասկածել 2019-nCoV-ի առկայությունը կամ Էլ երբ անհրաժեշտ Է խնամել հիվանդի, որը կարող Է ախտահարված լինել այդ կորոնավիրուսով:
ԱՀԿ-ն նշել Է, որ Չինաստանից ծանրոցներն անվտանգ են: Մյուս կորոնավիրուսների բռնկումների փորձից հայտնի Է, որ դրանք «երկար չեն մնում այնպիսի առարկաների վրա, ինչպիսիք են նամակերն ու ծանրոցները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
https://armenpress.am/arm/news/1003637.html