Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր` Չինաստանում
Monday, July 27, 2020Չինաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր 61 դեպք: Մահացություններ չեն գրանցվել: Կիրակի օրը հիվանդանոցներից դուրս են գրվել այդ վարակակիրներից տասը: Վարակակիրների հետ շփումներ ունեցած 228 անձինք եւս ավարտել են բժշկական հետազոտությունները: Սակայն ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է երեքով:
Կիրակի օրը հաստատվել է, որ վարակի 80 դեպքերն, այսպես ասած, ներկրված են այլ երկրներից: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Կիրակի օրվա երեկոյան տվյալներով Չինաստանի հիմնական տարածքում ներկա պահին կա հիվանդությունը դրսից բերած 2049 վարակակիր: Իսկ երկուշաբթի օրվա տվյալներով այս երկրում մինչ այժմ գրանցված վարակակիրների թիվը մոտեցել է 84 հազարին: Քսանմեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:
Ինչ վերաբերում է Հոնկոնգին, ապա այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 2633-ի: Հիվանդությանը 7 եւ կես միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքում մինչ այժմ զոհ է գնացել 18 մարդ:
Չինաստանից իր անկախությունը պաշտպանող Թայվանում հաստատվել է հիվանդության 458 դեպք:
https://www.amerikayidzayn.com/a/5519363.html