Լուիզիանայի նահանգապետ Ջոն Էդվարդցն ու այլ պաշտոնյաներ զգուշացնում են, որ այս բնական աղետը չափազանց վտանգավոր է՝ կոչ անելով բնակչությանը միջոցներ ձեռնարկել անվտագության ապահովման համար: Նահանգապետ Էդվարցը նշում է, որ այս ծովամրրիկն իր ուժգնությամբ ավելի հզոր է, քան վերջին շրջանի այլ բնական աղետներ
Իշխանությունները հայտարարել են ամերիկյան ափամերձ շրջաններում պարտադիր և կամավոր տարհանման մասին: Որոշ դեպքերում բնակիչները հրաժարվում են հետևել պարտադիր տարհանման պահանջին:
Հրաժարման պատճառներից է նաև կորոնավիրուսի համավարակը: Լուիզիանայի Քեմերոն քաղաքում տասնյակ մարդիկ որոշել են չտարհանվել, այլ տեղում ապաստան գտնել ծովամրրիկից պաշտպանվելու համար: Նրանք մտավախություն ունեն, որ ընդհանուր ապաստարաններում կորոնավիրուսի վարակման ռիսկը շատ ավելի մեծ է:
Չնայած դրան՝ իշխանությունները հաշվի են առնում համավարակի գործոնը: Պարտադիր տարհանման համար նախատեսված ապաստարաններում մարդկանց թվաքանակի սահմանափակումներ են մցվել:
Ըստ ապաստարան տրամադրող հաստատության ղեկավար Անգելա Ջոյեթի՝ նրանք հետևում են բոլոր ուղեցույցներին՝ կապված համավարակի հետ: Այստեղ պահպանվում է սոցիալական հեռավորությունը, մարդիկ կրում են դիմակներ, օգտվում են ախտահանող հեղուկներից ու պարտադիր ջերմաչափվում են:
Լորա ծովամրրիկը դասակարգվել է որպես չորրորդ կարգի աղետ: Այն որոշ թուլացման միտում է արձանագրում այժմ՝ շարժվելով դեպի ավելի հյուսիսային շրջաններ և ԱՄՆ արևելյան ափ:
https://www.amerikayidzayn.com/a/5561988.html