Լոս Անջելեսում հրավառության նյութերի առգրավման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 17 վիրավոր կա
Thursday, July 1, 2021Լոս Անջելեսում ապօրինի պահվող հրավառության նյութերի առգրավման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։
Արդյունքում տուժել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, գրում է Los Angeles Times-ը։ Պայթյունի ալիքը վնասել է մոտակա շենքերը, ինչպես նաև ավելի քան երկու տոննա հրավառության պարագաներ պարունակող մեքենա:
«Որպես զգուշավորության միջոց՝ որոշ նյութեր տեղափոխվել են մեր ականազերծող խմբի կցորդիչով: Առայժմ անհայտ է, թե որն է եղել պայթյունի պատճառը»,- ասել է Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի խոսնակը: Տուժածները հոսպիտալացվել են: Հարևան տների բնակիչները տարհանվել են: Պայթուցիկ սարքերն անզգույշ պահելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:
https://factor.am/389066.html