Լճավան գյուղի հերոս զավակ Գոռ Ասատրյանը նաեւ մարտնչել էր Արցախյան 44-օրյա պատերազմում
Monday, September 19, 2022Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լճավան գյուղը սրտի ցավով ու հպարտությամբ հրաժեշտ է տվել հայոց բանակի ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար, սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքում արիաբար մարտնչած եւ հերոսի մահով ընկած Գոռ Ասատրյանին։
Լճավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Գեւորգյանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 13-ին ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն իր վաշտի վեց զինվորների հետ հերոսական պայքար է մղել հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ եւ ընկել հերոսի մահով։