Իրանի համար անընդունելի կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում․ Սոբհանի
Thursday, January 11, 2024Իրանը միշտ աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չի լինի»,- ասաց Սոբհանին։